ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Իրենք չեն էլ հիշում, թե 50 դրամն ինչ տեսք ունի

Իրենք չեն էլ հիշում, թե 50 դրամն ինչ տեսք ունի
17.02.2025 | 09:43

Մի անհարմար հարց տամ. եթե ուղեվարձը 150 դրամ ա, իսկ փողոցի թելսելի սարքը 50-դրամանոց չի ընդունում՝ մենակ 100, 200 ու 500 դրամանոցներ ա ընդունում ու մանրն էլ չի վերադարձնում, ո՞նց կարելի ա 150 դրամով 150-դրամանոց տոմս առնել։ Էդ ֆոկուսը ո՞նց են անում։

Ինչքան էլ զարմանալի լինի, կան մարդիկ, որոնք չեն ուզում էդ 50 դրամ մանրը հեռախոսի վրա ստանան՝ որպես հեռախոսի հաջորդ ամսվա վճարում, կամ վազեն իրանց գրասենյակից 50 դրամը վերցնեն։ Նրանց պետք ա, որ էդ 50 դրամն իրանց գրպանում մնա, իրանց հիմա դա պետք ա։

Թող ինձ ների մեր թանկագին քաղաքային իշխանությունը, որ հիսուն դրամի համար չեմ ալարել, էսքան բան եմ գրել։ Երևի իրանք չեն էլ հիշում, թե 50 դրամն ինչ տեսք ունի, բայց մարդ կա, որ հիշում ա ու չի ուզում ամեն տոմս առնելիս 50 դրամ ներդրում կատարել մի ամիս հետո իր վճարելիք հեռախոսի վարձի համար։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7429

Մեկնաբանություններ